«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին հերոս է

Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին հերոս է
05.05.2025 | 14:27

Անզուսպ ու անդադար գնաճը, օրեցօր ավելացող հարկային, տուգանային ու տուրքային բեռը, վարկերի աննախադեպ տոկոսադրույքներն ու ծառայությունների թանկությունը եթե համեմատում ենք միջին աշխատավարձի հետ, ապա իրոք ՀՀ-ում ապրելն արդեն իսկ հերոսություն է:

Հա, «անկախ»,«սուվերեն», ուզում եք` «ինքնիշխան» Հայաստանում հայը իր պետության մեջ, իր պետության ղեկավարների կամքով կամ թողտվությամբ, կեղեքվում է իր գոյությունը պահպանելու համար, դրա համար էլ պետությունը, քաղաքացու պաշտպան դիտարկվելու փոխարեն ընկալվում է որպես ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն, հատկապես այն փաստի հաշվանցմամբ, որ այն այժմ ընդհանրապես իր քաղաքացիներին չի էլ պաշտպանում:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2412

Մեկնաբանություններ